Հողատերերը տանը նստած կարող են ստուգել ՝ իրենց հաշիվը համալրե՞լ են միավորներով, թե ոչ :
Բնակիչները կարող են ստուգել իրենց միավորները այցելելով https://www.myliberty.ge/?id=agro կայք, պետք է նշված կայքում հավաքեք այն անձի անձնագրի համարը՝ ում անունով որ գրանցված են հողերը և կտեսնեք ձեր միավորները փոխանցված են թե ոչ, ինչպես նաև տեղեկություններ գտնեք այն մասին, թե երբ կարող է գնալ բանկ և վերցնել ագրոքարտը:
Հարկ է նշել, որ Վրաստանի կառավարության հակաճգնաժամային ծրագիրը, որի համաձայն հողատերերը կստանան կտրոններ `դիզելային վառելիքի և գյուղատնտեսական արտադրանքի գնման վաուչերներ, սկսեցին գործել մայիսի 20-ից:
Այս ծրագիրը կարող են օգտագործվել այն անձանց կողմից, ովքեր ունեն գրանցած հող, կարևոր չէ `գրանցված է որպես ֆերմեր, թե ոչ:
Մայիսի 20-ից սկսած `գյուղատնտեսական նշանակության հատուկ քարտեր տրամադրում են այն ֆերմերներին, ովքեր օրինական գրանցված հողամասեր ունեն : Ծրագրի շրջանակներում ֆերմերների համար առավելագույն սուբսիդավորումը կազմում է 2000 լարի\միավոր:
Միավորները հնարավոր է ծախսել մինչև 2020 թվականի ավարտը: