Երեկ Կորոնավիրուսի կասկածանքով ծանր բեռնատար մեքենայի վարորդը Նինոծմինդա-Բավրա մաքսակետից տեղափոխվել էր Նինոծմինդայի հիվանդանոց։
Նրան մաքսակետում կատարել էին արագ թեստավորում որը ցույց էր տվել դրական արդյունք։ Վարորդին տեղափոխել էին Նինոծմինդայի հիվանդանոց, որտեղ նրանից վերցրել էին անալիզ և ուղարկել էին Լուգարի լաբորատորիա։
Այսօր հայտնի դարձավ որ թեստի պատասխանը բացասական է և վարորդի մոտ չկա կորոնավարակ։ Այս մասին մեզ ասաց Նինոծմինդայի հիվանդանոցի մենեջեր Նատո Իրեմաձեն։
Կորոնավիրուսի կասկածանքով մի տղամարդ մաքսակետից տեղափոխվել է Նինոծմինդայի կլինիկա