Ջոն Հոփքինսի ինստիտուտի թարմացված տվյալների համաձայն, աշխարհում «կովիդ 19»-ից մահացել է ավելի քան 400 000 մարդ: Վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 6 900 000-ը:
Նոր կորոնավիրուսի գրանցված դեպքերի համաձայն, առաջին տեղում Ամերիկայի Միացյալ Նահանգներն են, որտեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 920 000 դեպք, նրան հաջորդում է Բրազիլիան ՝ 672 846 հաստատված դեպք, 36 000 զոհ: Ռուսաստանը երրորդ տեղում է ՝ 467 073 դեպք, 5851 մահ:
«Կովիդ 19»-ի տարածման տեմպը աճում է Հնդկաստանում, որտեղ վարակվել է 247 195, մահացել 6950 մարդ: 1tv.ge