Ջերմաչափում եւ թեստավորում Ղաուրմա գյուղում

Ջերմաչափում եւ թեստավորում Ղաուրմա գյուղում

Հունիսի 7 -ին Նինոծինդայի շրջանի Ղաուրմա գյուղում բնակիչների շրջանում անցկացվում էր համընդհանուր ջերմաչափում եւ թեստավորում այն մարդկանց ովքեր շփում են ունեցել 44 -ամյա տղամարդու հետ:

Թերմոսքրինինգը անցկացվում էր Նինոծմինդա քաղաքի առողջապահության կենտրոնի աշխատակիցների և Թբիլիսիից ու Ախալցիխեից ժամանած բժիշկների մասնակցությամբ:

Առողջապահության աշխատակիցները շրջում էին գյուղացիների տները եւ ջերմաչափում էին բոլորին, ինչպես նաեւ հարցերի միջոցով փորձում պարզել թե արդյոք շփում ունեցել են վերոնշյալ անձի հետ:

Այսօր գյուղում ամեն ինչ հանգիստ եւ սովորական է, բնակիչները գտնվում են ինքնամեկուսացման մեջ, փորձում են զերծ մնալ գյուղում մարդկանց հետ շատ շփումից՝ պահպանելով սոցիալական հեռավորություն եւ հիգիենայի կանոնները:

Հիշեցնենք, որ հունիսի 4 -ին Ղաուրմա գյուղի բնակչի մոտ հաստատվել էր կորոնավիրուս: 44-ամյա տղամարդու  ընտանիքի անդամները ՝ 4 հոգի, նույնպես տեղափոխվել էին կարանտին:

Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի  խոսքերով, այս մարդու մոտ արդեն անցել է այդ հիվանդությունը և այն ժամանակ, երբ նրան դուրս են թողել կարանտինից, դրանից հետո նա այլևս չէր կարող վարակիչ լինել կամ տարածել:

Իրավիճակը Ղաուրմա գյուղում / Բնակիչ