Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Լա Լիգայի համատեղ որոշմամբ Իսպանիայի առաջնության մնացած բոլոր հանդիպումների մեկնարկից առաջ ֆուտբոլիստները մեկ րոպե լռությամբ կհարգեն կորոնավիրուսի պանդեմիայի զոհերի հիշատակը, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Իսպանական Պրիմերայի մրցաշրջանը կվերսկսվի հունիսի 11-ին։
Worldometers-ի համաձայն՝ հունիսի 7-ի դրությամբ Իսպանիայում կորոնավիրուսով վարակված է 288 930, մահացել է 27 135 մարդ։
Իսպանիայի առաջնություն, 28-րդ տուր
Հունիսի 11
«Սևիլիա» – «Բետիս»
Հունիսի 12
«Գրանադա» – «Խետաֆե»
«Վալենսիա» – «Լևանտե»
Հունիսի 13
«Էսպանյոլ» – «Ալավես»
«Սելտա» – «Վիլյառեալ»
«Լեգանես» – «Վալյադոլիդ»
«Մալյորկա» – «Բարսելոնա»
Հունիսի 14
«Աթլետիկ» – «Աթլետիկո»
«Ռեալ Մադրիդ» – «Էյբար»
«Ռեալ Սոսյեդադ» – «Օսասունա»
Հիշեցնենք, որ 27-րդ տուրից հետո «Բարսելոնան» 58 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Ռեալը» 56 միավորով երկրորդն է: sport.news.am