Nor ռադիոյի լրագրողներն այցելել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղ, զրուցել գյուղացիների հետ և պարզել, թե արդյո՞ք գյուղում կա խուճապ և ի՞նչ են մտածում բնակիչները իրավիճակի վերաբերյալ:
Երբ կանգ առանք գյուղում, նկատեցինք, որ գյուղում բնակիչները ապրում են սովորական կյանքով, խուճապ չկա, բնակիչները զբաղված էին գյուղական գործերով:
Կորոնավիրուսը հաստատվել էր Ղաուրմա գյուղի 44-ամյա բնակչի մոտ, ով հունիսի 2-ին՝ COVID-19- ի կասկածանքով տեղափոխվել էր Գորիի զինվորական հոսպիտալ: Ըստ գյուղացիների նա մասնակցել է երկու հուղարկավորության և շփվել է շատ մարդկանց հետ:
Գյուղի բնակիչ Ռուբիկ Մկրտչյանը նշեց, որ նման տեղեկությունները չեն ազդել նրա կամ այլ բնակիչների վրա, և նրանք չեն հավատում, որ 44-ամյա տղամարդը վարակված է կորոնավիրուսով: «Նա անցավ 14-օրյա կարանտին, եթե նա վարակված լիներ, նրան կմեկուսացնեին և թույլ չէին տա տուն գնալ: Այնպես որ, նա հիվանդ չէ: Թե Ինչ խաղ է սա, մեզ համար պարզ չէ: Նրա հետ մեկուսացման մեջ էր մեր գյուղի մեկ այլ բնակիչ, որը նույնպես եկել էր Ռուսաստանի Դաշնությունից: Ինչ-ինչ պատճառներով նրան չեն տարել: Մենք չենք վախենում, ինչպես տեսնում եք բոլորը զբաղված են իրենց գործերով: Եթե նա իսկապես վիրուս ունենար, ապա գյուղից ինչ-որ մեկը նույնպես կվարակվեր: Չկա որևէ ստուգում և նախազգուշացում: Մեր տղաները հաճախ զանգում են նրան և նա ասում է, որ իրեն լավ է զգում », – ասաց Ռուբիկ Մկրտչյանը:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն ասում է, որ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի բնակիչը, ում մոտ հայտնաբերվել է վիրուսը, վիրուսի տարածող չի հանդիսանում։
Բոլոր մարդիկ շփվում են միմյանց հետ, շփվում և զբաղված են իրենց ամենօրյա գործերով:
Մարթա Եփրիկյանը, ինչպես Ռուբիկը, չի հավատում, որ 44-ամյա տղամարդը ունի կորոնավիրուս: «Մենք ոչ մի բանից չենք վախենում, քանի որ այս մարդը չունի կորոնավիրուս: Մենք առողջ ենք ամբողջ գյուղով: Վատն այն է, որ աշխատանքային այս թեժ սեզոնի ժամանակ ընտանիքները կարանտինացվեցին: Ինչ կորոնավիրուսի մասին է խոսքը երբ նույնիսկ երեխաները խաղում են դրսում: Եվ մեր կյանքում փոփոխություններ չկան »: Մարթան նշեց, որ կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկություններ գրելու փոխարեն, թող օգնեն բնակիչներին: Ճանապարհները փակ են, մարդիկ չեն կարող գնալ արտասահման, ինչպես պետք է ապրեն:
Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի հանրային առողջության կենտրոնից, Ղաուրմա գյուղի բնակչի ընտանիքի 4 անդամներին տեղափոխել են Ախալցխա՝ կարանտին: Մեկուսացման մեջ է գտնվում նաև նույն սենյակում վարակված մարդու հետ մեկուսացման մեջ գտնվող անձի ընտանիքը:
Ըստ քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի, Ղաուրմա գյուղի բնակիչը վիրուսի շատ թույլ ախտանիշներ ունի, ուստի գյուղը կարանտինացնելու կարիք չկա. «Առայժմ սպասում ենք Առողջապահության նախարարության առաջարկություններին: Նրանք, ովքեր նախնական կապ են ունեցել վարակված անձի հետ՝ նրա ընտանիքի անդամներն են, ովքեր կարանտինացված են: Իսկ նրանք, ովքեր երկրորդական կապ են ունեցել՝ թվով 20 մարդ, նախազգուշացված են և ինքնամեկուսացման մեջ են: Ղաուրմա գյուղի բնակիչները, ովքեր կապ են ունեցել այս մարդու հետ, նախազգուշացված են, և ախտանիշների դեպքում անհապաղ պետք է կապնվեն համապատասխան ծառայության հետ: Գյուղացիների թերմոսկրինինգը նախատեսվում է Առողջապահության նախարարության առաջարկությամբ: Ջերմաչափումը կանցկացնի հատուկ խումբ ՝ Նինոծմինդա քաղաքի առողջության կենտրոնի աշխատակիցների և գյուղի բժիշկների մասնակցությամբ:
Գյուղը կարանտինացված չէ։