Այսօրվանից Վրաստանում իր աշխատանքն է վերսկսում միջքաղաքային տրանսպորտը

Այսօրվանից Վրաստանում իր աշխատանքն է վերսկսում միջքաղաքային տրանսպորտը

Այսօրվանից Վրաստանում իր աշխատանքն է վերսկսում միջքաղաքային տրանսպորտը: Երթևեկել կկարողանան միջքաղաքային միկրոավտոբուսները և ավտոբուսները: Միջքաղաքային ուղևորներին կարելի է փոխադրել երկրորդ և երրորդ կատեգորիայի ավտոտրանսպորտային միջոցով:

Միջքաղաքային տրանսպորտում քաղաքացիները պարտավոր են կրել բժշկական դիմակ և պաշտպանել անհրաժեշտ նորմերը:

«Հանձնարարականները, որոնք վերաբերում են տրանսպորտային ընկերություններին, ինչպես նաև՝ ուղևորներին, կայանում է նրանում, որ վարորդը և ուղևորը պետք է երթևեկության ժամանակ կրեն բժշկական դիմակ: Ընկերությունները պարտավոր են վարորդի և ուղևորի միջև տեղադրել պատնեշներ: Սա կվերաբերի միայն ավտոբուսներին և ոչ՝ միկրոավտոբուսներին: Հանձնարարականների մեծ մասը վերաբերում է նաև փոխադրամիջոցի ախտահանմանը: Ընկերություններն ուղևորության ժամանակ պարտավոր են, մշտապես իրականացնել սրահի օդափոխում և միկրոավտոբուսի դեպքում ուղևորներին թույլ չտալ երթևեկել կանգնած վիճակում»,- հայտարարել է էկոնոմիկայի նախարարության տրանսպորտի և լոջիստիկայի զարգացման քաղաքականության վարչության բաժնի ղեկավար Քեթի Սալուքվաձեն՝ Վրաստանի Առաջին ալիքի հետ զրուցելիս:

Ինչ վերաբերում է երկաթուղային երթևեկությանը, ուղևորների փոխադրումը թույլատրելի կլինի, հավանաբար, հունիսի 15-ից:1tv.ge