Վրաստանի կառավարության որոշմամբ, այսօրվանից Վրաստանի ողջ տարածքում իրենց աշխատանքն են վերսկսում տարադրամի փոխանակման կետերը:
Վրաստանի ազգային բանկը կոչ է արել փոխանակման կետերին խստորեն հետևել մասնագետների հանձնարարականներին և խորհուրդներին:
«Միասնական գործողություններով, մենք արագորեն կհաղթենք վարակին և կվերադառնանք մեր սովորական աշխատանքային կյանքին», – ասված է ազգային բանկի հայտարարության մեջ: 1tv.ge