Նինոծմինդա – Թբիլիսի եւ Նինոծմինդա – Ախալցիխե երթուղայինը արդեն գործում է

Նինոծմինդա – Թբիլիսի եւ Նինոծմինդա – Ախալցիխե երթուղայինը արդեն գործում է

Հիշեցնենք, որ այսօրվանից Վրաստանում իր աշխատանքն է վերսկսում միջքաղաքային տրանսպորտը: Երթևեկել կկարողանան միջքաղաքային միկրոավտոբուսները և ավտոբուսները:

Նինոծմինդայում իրենց աշխատանքը նույնպես սկսել են երթուղային մեքենաները Նինոծմինդայից դեպի Թբիլիսի եւ Նինոծմինդայից Ախալցիխե ուղությամբ:

Դեպի Թբիլիսի տանող երթուղայինի վարորդը մեզ հետ զրույցում նշեց, որ գնի մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, նախկինում 15 լարի էր հիմա էլ է նույնը: Բայց մեքենայում ուղեւորը պետք է լինի դիմակով իսկ ուղեւորների քանակը պետք է լինի նստատեղերին համապատասխան, կանգնած վիճակում երթեւկել չի թույլատրվում:

Մենք հեռախոսազրույց ունեցանք Նինոծմինդա – Ախալցիխե տանող երթուղայինի վարորդ Աշոտ Ղարսլյանի հետ, նրա խոսքով. «Ինչպես առաջ Նինոծմինդայից դեպի Ախալցիխե տոմսը արժեր 7 լարի, հիմա էլ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել` գինը մնում է նույնը: Ինչպես բոլոր տրանսպորտային միջոցները մենք նույնպես հետեւում ենք դիմակ կրելու կանոններին եւ երթևեկության ժամանակ ուղևորներին թույլ չենք տալիս մնալ կանգնած վիճակում»:

Նինոծմինդայից դեպի գյուղեր տանող երթուղայինները նույնպես այսօր սկսել են իրենց աշխատանքը: Նինոծմինդայից դեպի Հեշտիա տանող երթուղայինի վարորդ Խնկիանոս Փնջոյանը մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ գինը չի փոխվել, 2,5 լարի է, իսկ սահմանված կանոները պահպանում ենք, աշխատանքից հետո պարտադիր ախտահանում ենք մեքենաները: