Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի համար «Աջակցություն գյուղին» ծրագրով հատկացվել է 12,000 լարի:
Բնակիչների որոշմամբ՝ իրենք պետք է անցկացնեն խմելու ջրի նոր համակարգ: Քաղաքապետարանի ներկայացուցիչ Ռոման Մկրտչյանի խոսքով ՝ ջրամատակարարման հին գիծը շարքից դուրս է եկել: Խողովակը հին է և վնասված է մի քանի կետերում, վերանորոգումն անհնար է, ուստի որոշվեց փոխել ջրամատակարարման գծի մի մասը:
Կառուցվելիք 750 մետր ջրագիծը կլինի պլաստմասե խողովակներով:
Այնուամենայնիվ, այս ամենով գյուղի ջրի ամբողջ խնդիրը չի լուծվելու:
Այս տարի գյուղի փողոցներից մեկում նաև գիշերային լուսավորության լամպեր կտեղադրվեն և արարողությունների տան համար ձեռք կբերվեն աթոռներ ու սեղաններ: Այս աշխատանքների համար գումարը հատկացվում է տեղական բյուջեից: