Դիմակ չկրելու համար Վրաստանում այս շաբաթվանից տուգանքներ կգործեն
Այս շաբաթ Վրաստանի խորհրդարանը արագացված կարգով կքննարկի և կհաստատի վարչական իրավախախտումների և քրեական օրենսգրքի փոփոխությունների մասին օրինագիծը, որի համաձայն.
Հանրային փակ տարածքներում դիմակ կրելու կարգի խախտման համար ֆիզիկական անձը կտուգանվի 50 լարիով (մոտ 17 դոլար),
Միաժամանակ իրավաբանական անձը, որը թույլ կտա իրեն պատկանող փակ հանրային տարածքում առանց դիմակ քաղաքացու մուտքը, տուգանվելու է 500 լարիով (մոտ 170 դոլար):
50 լարիով տուգանվելու են նաև առանց դիմակի հանրային տրանսպորտից օգտվող ուղևորները, խոսքը նաև մետրոյի մասին է: Ավտոբուսի վարորդը նույնպես պարտավոր է դիմակով լինել, տուգանքը 50 լարի է
Տաքսիների դեպքում և ուղևորը և վարորդը պարտավոր են կրել դիմակ:
Փոփոխությունները վերաբերում են նաև կարանտինի կարգը խախտելուն: Այս դեպքում ֆիզիկական անձը տուգանվելու է 2 հազար լարիով (մոտ 690 դոլար), իրավաբանականը՝ 10 հազար լարիով (մոտ 3,400 դոլար): aliq.ge