Վրաստանում այսօրվանից` հունիսի 8-ից վերաբացվել են բոլոր տեսակի ռեստորաններն ու Առողջապահության նախարարության կողմից ստուգում անցած ու հատուկ թույլտվություն ունեցող հյուրանոցները:
Այս մասին որոշումը կայացվել էր մայիսի 27-ին:
Ռեստորանները կաշխատեն համապատասխան խորհրդատվություններով` օրինակ, առավելությունը կտրվի նախնական սեղանի ամրագրմանն ու քարտով վճարմանը:
2 ժամը մեկ անգամ կախտահանվեն ընդհանուր օգտագործման վայրերը (զուգարաններ, վերելակ), ինչպես նաև կկիրառվեն մեկանգամյա օգտագործման սեղանի սփռոցներ:
Փակ տարածքներում, սննդի օբյեկտներում սեղանները պետք է նվազագույնը 2 մետր հեռավորությամբ լինեն դասավորված, մեկ սեղանի շուրջը թույլատրվում է նստել առավելագույնը 6 մարդու, բացառություն կարող են կազմել ընտանիքի անդամները և մինչև 12 տարեկան դեռահասները:
Ռեստորաններին խորհուրդ է տրվում օգտագործել մեկանգամյա կիրառման ճաշացուցակ, կամ փոխարինել այն էլեկտրոնայինով: Այս դեպքում` պետք է ապահովվի ձեռքերի ախտահանիչ միջոցի առկայությունը։ aliq.ge