Ռուսաստանի ավիափոխադրողների տնտեսական վիճակն ավելի արագ վերականգնելու համար քննարկվում է աշնանից Վրաստան և Եգիպտոս չվերթները վերսկսելու հնարավորությունը, հաղորդվում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի կայքում:
«Սրանք շուրջ տարին գործող ուղղություններ են, որոնց պահանջարկը մեծ է: Դրանց վերսկսումը ավիաընկերություններին երաշխավորված ուղևորահոսք ունենալու հնարավորություն կտա՝ նույնիսկ ցածր սեզոնում»,- ասել է փորձագետներից մեկը:
Հաղորդվում է, որ ՌԴ տրանսպորտի նախարարությունում ակտիվորեն քննարկվում են արտաքին չվերթների վերսկսման ձևաչափերը: Ըստ առկա տեղեկությունների, հուլիսի 15-ից օդային հաղորդակցությունը բաց կլինի ԱՊՀ 8 մայրաքաղաքների հետ: Իսկ օգոստոսի 1-ից օդային հաղորդակցություն կբացվի նաև աշխարհի 7 երկրների հետ (Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Հարավարևելյան Ասիայի երկրներ):
1in.am