Տամբովկա գյուղի բնակիչների բողոքը Քաղաքապետարանում

Տամբովկա գյուղի բնակիչների բողոքը Քաղաքապետարանում

Տամբովկայի բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ գյուղի պայմաններում շատ մեծ դժվարությամբ են վաստակում իրենց ապրուստը:

Հունիսի 8 -ին Տամբովկա գյուղի բնակիչները Նինոծմինդայի քաղաքապետարանում բողոքում էին հողային խնդիրների եւ Կախեթիից եկող ոչխարների հոտի համար, որը անցնում է  Տամբովկա գյուղի եւ արոտավայրերի միջով:

Բնակիչների խոսքով. «Այն մարդիկ ովքեր գյուղի արոտավայրերի մեծ մասը պայմանագրով օգտագործել են, հիմա արդեն նրանց պայմանագրի ժամկետը անցել է: Ժողովուրդը հողատարածք չունի, հիմա մենք ուզում ենք, որ այդ հողերը, որոնք առաջ պայմանագրով օգտագործել են 3 հոգի վերցնենք եւ բաժանենք բոլորին: Օգտատերերից 2 -ը իրենց համաձայնութունը տվել են իսկ երրորդը` հրաժարվում է: Ինչպես նաեւ ունենք եւս մեկ խնդիր` Կախեթիից եկող ոչխարի հոտի խնդիրը, որը անցնում է մեր գյուղի եւ արոտավայրերի միջով: Օրվա ընթացքում մոտվորապես 5000 -ից ավելի ոչխարների հոտը եւ շները անցնում են Տամբովկայի հողի միջով, արածեցնում են քաղելու համար նախատեսված արտերը, միայն պետք է տեսնել դա, թե ինչ օրի են հասցրել մեր արոտավայրերը: Ամբողջ գյուղը գտնվում է փոշու մեջ, իսկ լճի ջուրը կեղտից արդեն կանաչել է»:

Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ես բնակիչներին լսեցի, հիմնականում խոսքը գյուղի արոտավայրերի մասին է, որոնց ժամկետը լրացել է եւ դրանք օգտագործել են պայմագրով: Հիմա նրանք պահանջում են
ժամկետանց հողերի օգտագործման իրավասություն, բնականաբար իրենք ճիշտ են: Որպեսզի մենք օրինական հիմքերի վրա աշխատենք ես խնդրեցի բնակիչներին դիմումի հայցով դիմել մեզ, որովհետեւ առանց դիմումի ես իրավասություն չունեմ որեւիցե միջամտության»:

Ավելի մանրամասն մեր հարցազրույցը Տամբովկայի բնակիչների եւ սակրեբուլոյի նախագահ Սումբատ Կյուրեղյանի հետ` աուդիոձայնագրությունում.