
Հունիսի 9-ին հայտնի դարձավ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղաուրմա գյուղի 3 բնակիչների կորոնավիրուսի թեստերի արդյունքները՝ նրանք կորոնավիրուսով հիվանդ չեն: Ղաուրմա գյուղի մյուս բնակիչները հունիսի 7-ին ջերմաչափվել են, ոչ ոք ջերմություն չի ունեցել:
Հիշեցնենք, որ հունիսի 7 -ին Նինոծինդայի շրջանի Ղաուրմա գյուղում բնակիչների շրջանում անցկացվում էր համընդհանուր ջերմաչափում եւ թեստավորում այն մարդկանց ովքեր շփում են ունեցել 44 -ամյա տղամարդու հետ:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հանրային առողջության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանի հաղորդմամբ, Ղաուրմա գյուղից հունիսի 7-ին COVID-19 վիրուսի առնչությամբ 3 բնակիչներից անալիզ են վերցրել, նրանք այն մարդիկ են, ովքեր մտերիմ կապ են ունեցել գյուղի 44-ամյա տղամարդու հետ, ով այժմ գտնվում է Գորիի զինվորական հոսպիտալում: Սա շատ լավ նորություն է, և նշանակում է, որ գյուղում վարակվածներ չկան:
Նյութը պատրաստված է «პროდემოს” նախագծի շրջանակներում