Վրաստանում միասնական ազգային քննությունները կմեկնարկեն հուլիսի 6-ին և կավարտվեն հուլիսի 25-ին: Մագիստրոսական քննությունները կմեկնարկեն օգոստոսի 1-ին, կավարտվեն՝ օգոստոսի 4-ին: Այս մասին ասվում է Կրթության նախարարության հայտարարությունում:
Քննությունների ազգային կենտրոնը դիմորդներին կառաջարկի դիմակներ, կամ նրանք ինքները պետք է ունենան իրենց հետ: Քննական սենյակներում սեղանները կողքից հեռու կլինեն 2, առջևից՝ 1 մետրով: Յուրաքանչյուր քննական սեղան առջևից հագեցած կլինի թափանցիկ պաշտպանիչ վահանով/պատնեշով: Դիմորդները քննական կենտրոն մուտք գործելուց առաջ կանցնեն թերմոսքրինինգ:
Քննությանը մասնակցելու համար Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության կենտրոնի կողմից սահմանվել են պարտադիր կանոններ, որոնք են՝
Քննական կենտրոնների յուրաքանչյուր հատվածում չի թույլատրվի 10-ից ավել դիմորդի մուտքը:
Նախորդ տարիների նման, քննական կենտրոնները կլինեն հետևյալ քաղաքաներում. Թբիլիսի, Ռուսթավի, Գորի, Ախալցիխե, Թելավի, Քութաիսի, Բաթումի, Զուգդիդի, Փոթի, Օզուրգեթի և Խուլո քաղաքներում: aliq.ge