
«Արալի» շինարարական ընկերությունը սկսել է շինարարական աշխատանքներ Ջիգրաշեն գյուղի դպրոցում:
Ներկայումս արդեն կառուցվել է նոր մասնաշենք սանհանգույցի համար, ինչպես նաև կոյուղաջրերի ջրամբար:
Ըստ «Արալի» շինարարական ընկերության աշխատակիցների, ներկայումս ընթանում է սվաղումը, որից հետո կտեղադրվեն սալիկներն ու սալահատակը:
Հիշեցնենք, որ սանհանգույցի կառուցման համար տրամադրվել է 69.844 լարի: Մրցույթը շահել է «Արալի» ընկերությունը 61 800 լարիի դիմաց:
Լրացուցիչ մանրամասները մեր լուսանկարներում: