Մտքի սերմնացանը

Մտքի սերմնացանը

Փոքր Խանչալիի տարեգրության հարուստ էջերում անտարակույս, իր փառահեղ տեղն ունի Իսպիրյանների ոչ ստվարախիտ գերդաստանը՝աշխարհի չորս ծայրերում սփռված ընդամենը քսան-քսանհինգ ընտանիք։

Այս գերդաստանից են սերել գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու բոլոր հոգևոր հովիվները, բացի Տեր Սահակ Վարդապետյան քահանայից և աթոռակալներն անխտիր և առաջին վարժապետներից շատերը։Փոքր Խանչալիի անցած ու գնացած էջերի պրիզմայով նայելիս մի եզրակացության կհանգես,Իսպիրյան տոհմի գենետիկ նկարագրում շեշտված տեղ ունեն հայոց ազգային երգն ու մեղեդին և թող բնավ էլ պարադոքսալ չթվա․․․մաթեմատիկան։

Երկու տասնյակից ավելի որակյալ երաժիշտներ ու երգիչներ ,մենակ համահայկակամն մեծություն դարձած Լևոն Իսպիրյանը հերիք չէ՞։ Առաջ անցնելով նշենք,որ այս տոհմի շառավիղներից են մաթեմատիկոսի բարի համարում ունեցող Ստեփան վարժապետն ու Բաբկենը,Աբրահամն ու Պերճը,դասախոս Նոդարն ու նրա քույր Մելսիդան, Սերգեյը, Ռուբենը, Հովհաննեսն ու Յուրան, Նորիկը, Արարատը, Զաքարն ու Հարությունը․․․Որ մեկին թվես։ Նրանցից մեկն էլ ակնարկիս հերոսուհին է՝ փոքր Խանչալիի հանրային դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Լուքսիմա Իսպիրյանը, սերունդների հարգելի Լուդիկը,մտքի բոլորանվեր սերմնացանը, ում տքնանքատոչոր վաստակի առջև հարյուրավորներն են գլուխ խոնարհում, առանձնապես նրանք, ովքեր երբևէ չեն մոլորվել թիվ ու հաշվի գաղտնախորհուրդ շավիղներում․․․

Ծնվել և հասակ է առել լեռների ծեպերի տակ ծվարած այս փոքրիկ գյուղում ՝փոքր Խանչալիում։ Դեռ մատնաչափ մի աղջնակ էր, երբ երջանկահիշատակ հայրը՝Սարգիսն ու վաղամեռիկ մայրը՝Սիրանը,հատկապես շեշտված մաթեմատիկական ունակություններ հայտնաբերեցին նրա մոտ։ Պապերին է քաշել -ասաց վարորդ Սարգիսն ու միայն իրեն հատուկ հրճվանքով նայեց կնոջ աչքերի մեջ: Սիրանը ձայն չհանեց․մտքով իր տաղանդավոր եղբոր ՝Գրիշայի հետ էր․․․1961-ին Լուքսիման սրտի թրթիռով բացեց գյուղի դպրոցի դուռը։ Նրա մտքով չէր էլ անցնում, որ շուրջ վաթսուն տարի այս հաստատությունը դառնալու է իր սրբատեղին։Բոլոր առարկաներն էլ լավ էր սովորում,բայց իր էության խորխորատներում գլխավորապես մաթեմատիկական էր։ Ինքն ու իր թվերն էին, իր խնդիրները, իր թեորեաներն ու աքսեոմաները, անհայտի սիմֆոնիան բեղելու, բանաձևելու մոգական աշխարհը:Եվ թվերը երգ էին դառնում , մեղեդի ,խնդիրները երգ էին դառնում ու մեղեդի, որ տիվ ու գիշեր բաբախում էին աղջկա քունքերում ․․․

Օրերից մի օր էլ հեռավոր 1972-ին ավարտեց դպրոցը,ամուսնացավ իր սրտի ընտրյալի ՝համագյուղացի Սարո Մահտեսյանի հետ:Ստացիոնար ուսանելու միտքն այլևս իմաստ չուներ:ԸնդունվեցԿիրովականի մանկավարժական ինստիտուտի ֆիզ-մաթ ֆակուլտետի մաթեմատիկայի հեռակա բաժին,ընթացքում մասնագիտական աշխատանքի անցավ հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում։Տարիներն այնպես աննկատ անցան։երազի պես անցան։Երիտասրդ ուսուցչուհին էլ առավել խորացրեց գիտելիքները,աստիճան առ աստիճան սկսեց բարձրանալ հմտություն կոչված դժվարամատչելի աշտարակն ի վեր:Նրա դասաժամերը,որ անաչառության ու սկզբունքայնության մթնոլորտում էին անցնում,դարձան էլ առավել իմաստուն ու նպատակասլաց։Այս ամենը Լուքսիմայի համար սկզբունք դարձան։Սկզբունք,որ երբևէ անջրպետ չստեղծեցին նրա ու սաների առօրյա հարաբերություններում։Այն էլ հատկապես չմոռանամ,որ նա շուրջ կես դար տևած աշխատանքում գեթ մեկ օր անգամ չձգտեց ղեկավար պաշտոնների,իր էության խորքում քաջաբազուկ զինվոր էր,առաջամարտիկ։Ուսուցչուհու դիմանկարի էսքիզում այն էլ ավելացնենք,որ ավագ որդին՝ Վարդանն ու կրտսերթ՝ Գաբրիելը,մոր հետքերով են գնացել,իսկ միջնեկը՝ Վարդգեսը դարձել է իրավաբան։Հայրենասեր մարդիկ են Մահտեսյանները,որ ապրում են գոյատևում պապենական արմատների հետ սերտ ու միաձույլ։Տարիներ առաջ ,երբ Լավրենտ  Շահենի Ավագյանի նախաձեռնությամբ փոքր Խանչալիի գյուղամերձանտառում վեր էր խոյանում առասպելական ֆիդայապետ Գևորգ Չավուշի հուշակոթողը,Սարոն գործուն մասնակից էր։

Անձամբ Սարոյի ու Լուքսիմայի խնայած միջոցներով Սուրբ Հակոբ եկեղեցու գավթում կանգնեցվեց վեհաշուք Խաչքար,որը նվիրվել է Հայոց մեծ եղեռնի բազմաբյուր անմեղ զոհերի հիշատակին ։ Այսօր այն իսկական ուխտատեղի է դարձել փոքրխանչալեցիների համար․․․
Միքայել Եսոյան