Մի քանի ամիս է, ինչ Նինոծմինդայի սոցիալական ծառայության գործակալությունը չուներ սոցիալական գործակալ:
Բնակիչներից շատերը դիմել են մի քանի ամիս առաջ և կանցկացվեն ստուգումներ բնակչությանը օգնելու համար: Օգնություն կտրվի այն ընտանիքներին, ովքեր ունեն գնահատման միավորներ 65,000-ից 100,001 և ովքեր գրանցված են սոցիալական գործակալության տվյալների բազայում` որպես սոցիալապես անապահով ընտանիքներ:
Մայիսի 29-ին մենք պաշտոնական նամակ ենք հղել սոցիալական ծառայության գործակալությանը հետևյալ հարցերով.
1) Նինոծմինդայի սոցիալական ծառայության գործակալությունը չունի սոցիալական գործակալ, և այդ պատճառով բնակիչները չեն կարող օգտվել սոցիալական աջակցությունից, մանավանդ հիմա, երբ պետությունը վեցամսյա օգնություն է տրամադրում ՝ միավորների հիմքով:
2) Ե՞րբ է ունենալու Նինոծմինդայի սոցիալական գործակալությունը՝ սոցիալական գործակալ:
3) Մենք տեղեկություններ ունենք, որ կան մարդիկ, ովքեր պնդում են, որ սոցիալական գործակալ են և հանձնել են քննությունը, բայց ոչ ոք չի նշանակվել այս պաշտոնում, ինչու՞:
4) Ո՞ւմ հետ պետք է բնակիչը կապ հաստատի, որպեսզի գրանցման հարցում օգնություն ստանա՝ հակաճգնաժամային ծրագրով պետական օգնություն ստանալու համար:
Այս հարցերով մենք նամակ էինք հղել սոցիալական գործակալությանը, որտեղից էլ ստացանք հետևյալ պատասխանները:
Տեղեկացնում ենք ձեզ, որ այս տարի ՝ հունիսի 9-ից, գերատեսչությունում աշխատանքի է ընդունվել ավագ սոցիալական գործակալ Սարգիս Պապոյանը, նա միակն էր, ով անցել է սոցիալական գործակալի պրոֆեսիոնալ թեստավորումը։
Ինչ վերաբերում է մարդկային ռեսուրսին, ապա սոցիալական գործակալի պարտականությունները բաժանված էին առկա աշխատողների վրա և համապատասխանաբար, ծառայությունն աշխատում էր առանց խախտումների:
Այն բնակիչները, ովքեր ինքնուրույն չեն կարողանա գրանցվել՝ պետության հակաճգնաժամային ծրագրով օգնություն ստանալու համար, կարող են դիմել Սոցիալական ծառայությունների գործակալությանը, որտեղ նրանց կօգնի աշխատակիցը: