
Ռուսաստանում պատրաստ են աստիճանաբար բացել տուրիստական սեզոնը։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման։
«Մենք պատրաստ ենք աստիճանաբար բացել կուրորտային սեզոնը։ Հունիսի մեկից արդեն բազմաթիվ ռեգիոններում վերսկսել են աշխատել սանատորիաները, որոնք ունեն բժշկական լիցենզիա»,- ասել է ՌԴ վարչապետը փոխվարչապետների հետ խորհրդակցության ժամանակ։ Նա նաեւ ասել է, որ պատրաստ է ոլորտի՝ կարանտինային սահմանափակումներից դուրս գալու պլանը։