70 տարեկանից բարձր թոշակառուների կենսաթոշակը բարձրալեռ շրջաններում կլինի 300 լարի

70 տարեկանից բարձր թոշակառուների կենսաթոշակը  բարձրալեռ շրջաններում կլինի 300 լարի

70 տարեկանից բարձր թոշակառուների կենսաթոշակը կավելանա 30 լարիով և կդառնա 250 լարի,- այս մասին կառավարության նիստում  հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Վարչապետը խոսել է հակաճգնաժամային բյուջեի մասին և նշել, որ 2020 թվականի հակաճգնաժամային բյուջեի շուրջ Ֆինանսների նախարարությունը և բոլոր տնտեսական գերատեսչությունները աշխատել են համակարգված:

Միևնույն ժամանակ, վարչապետի խոսքով, բարձրալեռ շրջաններում բնակվող կենսաթոշակը կլինի 300 լարի:

Նրա խոսքով, աճը կապված կլինի ինչպես արժեզրկման, այնպես էլ 70 տարեկանից բարձր կենսաթոշակառուների տնտեսական աճի 80 տոկոսանոց ցուցանիշի հանդեպ:

Բացի այդ, վարչապետը նշել է, որ այս տարի բարձրալեռ բնակավայրի կարգավիճակ է ստացել ևս 58 գյուղ:1tv.ge