Ջիգրաշեն գյուղում վերսկսվել են մանկապարտեզի կառուցապատման աշխատանքները

Ջիգրաշեն գյուղում վերսկսվել են մանկապարտեզի կառուցապատման աշխատանքները

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ջիգրաշեն գյուղում վերսկսվել են մանկապարտեզի կառուցման շինաշխատանքները:

Արդեն 15 օր է շինաշխատանքները ընթացքի մեջ են: Այս տարի իրակաանացվելու են այն աշխատանքները, որոնք ծրագրվել են 2019 թվականին և անավարտ մնացել: Ջիգրաշենում որպես մանկապարտեզ ծառայելու է նախկին գյուղական վարչության շենքը:

Շինաշխատանքների իրականացման համար հատկացվել է 80 հազար լարի: Մրցույթը շահել է ՛՛Դիանա՛՛ ընկերությունը 72,500 լարիի դիմաց: 2019 թվականին ծրագրված էր փոխել շենքի հատակը, վերանորոգել տանիքը, շենքի առաջին հարկում նախապատրաստել մեկ դասասենյակ, սանիտարական աշխատասենյակ, ինչպես նաև վերանորոգել սանհանգույցը: Ներկայումս իրականացվում են սվաղի, կախովի առաստաղի կառուցապատման աշխատանքները: Շինարարները մեզ հետ զրույցում նշեցին, որ մնացած աշխատանքները կավարտեն այս ամսվա վերջին:


NOR ռադիոն 2017 թվականին պատրաստել էր նյութ, որտեղ բնակիչները բողոքում էին, որ գյուղում մանկապարտեզ չունեն: