
Նինոծմինդայի թիվ 3 դպրոցի աշակերտները անցկացրեցին առցանց միջոցառում ՝ «Եվ ամառ, և կատակ» խորագրով:
Միջոցառմանը մասնակցում էին Նինոծմինդա քաղաքի թիվ 3 դպրոցի երրորդ դասարանի աշակերտները: Նրանք ներկայացրեցին բանաստեղծություններ, պարեր և երգեր` ամառվա մասին:
«Մեզ համար դժվար ժամանակաշրջան է, բայց մարդը օժտված է այնպիսի հատկություններով, որը կարող է համակերպվել ցանկացած պայմանի հետ և ցանկացած իրավիճակում հարմարավետություն ստեղծել: Հետևաբար մի նեղվեք, հանգստացեք, սպորտով զբաղվեք, կարդացեք, մի մոռացեք ձեր ձեռքերը լվանալ և հիշեք` սա անվերջ չէ: Եկեք զվարճանանք և ուրախությամբ անցկացնենք այս տարվա մեր վերջին դասը », – ասաց Ասանեթ Քսպոյանը:
Առցանց միջոցառումը կազմակերպել էր դասվար Ասանեթ Քսպոյանը:
Սիրողական նկարահանում.