Սաթխա գյուղի գեներալների հուշարձանները լուսավորվեցին

Սաթխա գյուղի գեներալների  հուշարձանները լուսավորվեցին

Գեներալների հուշարձանները լուսավորելու համար Սաթխա գյուղում տեղադրվել են գիշերային լամպեր: Լուսավորության համար ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Սաթխա գյուղի զավակ Ստեփան Գինոսյանը:

Վերջերս, գեներալ Ստեփան Գինոսյանի զարմիկի նախաձեռնությամբ Հաղթանակի օրվա առթիվ, Սաթխա գյուղի մոտակայքում գտնվող գեներալների հուշարձանների ծառուղու տարածքում իարականացվել են մաքրման և ցանկապատման աշխատանքներ:

Սաթխա գյուղի բնակիչներից մեկի խոսքով, հեռավորության վրա ապրելով Գինոսյանները չեն մոռանում իրենց հայրենի տունը, նրանք միշտ ուշադիր են իրենց համագյուղացիների, հարազատների և ընկերների հանդեպ: Նրանք, ովքեր իրենց օգնության կարիքն ունեն, միշտ պատրաստ են աջակցելու՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ բարոյական:

Հունիսի 11-ին գեներալների հուշարձանները լուսավորվեցին:

Հայրենական մեծ պատերազմին կռվել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղից երկու գեներալ ՝ Ստեփան Գինոսյանը (1901-1965), և Գրիգոր Խախանյան (1895-1939):

 

Տեսանյութը վերցված է Գուրգեն Գինոսյանի facebook էջից :

https://www.facebook.com/gurgen.ginosyan.5/videos/725923264877104/