Նյութի հեղինակ՝ Նազելի Նաիրի
Վերջերս Նինոծմինդայի գյուղերում ժողովրդի բողոքների արդյունքում գյուղերին պատկանող հողատարածքները, որոնք նախկինում պատկանում էին եզակի սեփականատերերի` սկսեցին բաժանվել հավասար, բոլոր գյուղացիների միջև, հատկապես արոտավայրերը:
Հիմա մեկ այլ խնդիր է ծառանում, ժողովուրդը ավելի քան մտահոգ է, որը շատ ավելի վտանգավոր ու մտահոգիչ է քան նախկին սեփականատերերի մենաշնորհությունը: Այժմ չգիտես որտեղից, չգիտես ովքեր ներկայանում են Գյուղատնտեսության նախարարության անունից ու սկսում են գյուղացիներից պահանջել արոտավայրերի սեփականաշնորհման փասաթուղթ, բնականաբար ոչ մի արոտավայր սեփական չի կարող լինել և բնականաբար ոչ մի գյուղացի չունի նման փաստաթուղթ:
Հիմա եկել են չգիտեմ որտեղ ապրող որոշ անձիք, ովքեր գաղափար իսկ չունեն թե այս լեռներում ապրող գյուղացիները 6 ամիս բուք ու բորանի բերանից ինչպես են գարուն հանում իրենց անասուններին, ինչպես են դիմադրում սառնամանիքին: Նրանք եկել պահանջում են, թե բա. «Այս սարն իմն է, այս ծառն իմն է»…
Կներեք՝ ո՞վ եք դուք ընդհանրապես. Պետության ներկայացուցի՞չ. Ի՞նչ ներկայացուցիչ, պետությունը նման օրենք ունի՞, որ գյուղացու ձեռքից հողը իրավունք ունի խլի ինչ որ մեկը, ով մինչ այդ, ոչ այդ գյուղի տեղն է իմացել, ոչ էլ անունը:
Ինչ իրավունքով է եկել ու ասում, որ այս սարը պետական հող է, ու որ իքը պիտի արենդայով վերցնի ու ավելի թանկ արենդայով տա նրան ում ինքը կկամենա՝ կուզի կտա գյուղացուն, չի ուզի՝ ավելի թանկ գնով կտա ոչխարը յայլաներ բերող եկվորներին, կամ լավագույն դեպքում գուցե կհամաձայնի տալ այն գյուղացուն ով կվճարի: Դա ասում են այդ գյուղերի բնակիչներին, ովքեր առանց այդ էլ մշակ ու ծառա են իրենց իսկ գործին ու գյուղին:
Այդ ո՞ր իրավունքով գյուղացին իր հողը պիտի զիջի նրանց, նրանցից արենդայով վերցնի իր գյուղի հողը, նրանց՝ ովքեր իրենց տաքուկ բնակարաններում ու քաղաքներում չգիտեն թե ինչ է բուքը, սառնամանիքը, չգիտեն թե գյուղացին ինչպես է անասունին խոտ հասցնում բուքին, կամ ինչպես է սառցե քուլաները աչքերից կախված, սառած ու թրջված ոտքերով, սառնամանիքից փայտացած ձեռքերով, ամեն օր գետի սառույցը ծակում, ջրի տեղ բացում, որ ջրի իր անասունը: Հիմա այդ խելացիները եկել են ամռան կեսին, տաք ու լավ օրերին ու պետության անունից` խլում են ժողովրդի ձեռքից հողը՝ ասելով, որ իրենք իրավունք ունեն 5 տարով վերցնել արենդայով ու եթե ուզում է գյուղացին օգտվել իր իսկ գյուղի սարի արոտից, ուրեմ իրենցից պիտի արենդայով վերցնի տարածքը:
Հիմա մի մեծ հարց է ծագում: Կառավարությունը, Գյուղատնտեսության նախարարությունը դիտավորյա՞լ է կոնֆլիկտ ստեղծում Ջավախքի գյուղաբնակների հետ, ինչու՞ են հրահրում նոր բախումներ, ի՞նչ նպատակ է հետապնդում նման դիրքորոշումը սեփական երկրի, սեփական քաղաքացիների հանդեպ:
Եթե օրենքը հավասար է բոլորի համար, եթե ազգային խտրականության նոր դրսևորում չի հրահրվում, եթե խտրական պառակտում չէ սա, ապա ի՞նչ է:
Այս խնդիրը պինդ խմորի նման դեռ շատ ջուր է քաշելու ու բախումները անխուսափելի են լինելու քանզի, տասնամյակներ ու հարուրամյակներ այս գյուղերում ապրող բնակիչները թույլ չեն տա ոչ մի պարագայում, ոչ մի պատահական եկվորի իրենցից խլել իրենց իսկ գյուղերի հողերը, հույս չունենան, թեկուզ և նախարարությունների անուններից հանդես եկող:
Այսօրվա հողի խնդիրը հրահրումներ է բորբոքում Եֆրեմովկա և Գորելովկա գյուղերի ժողովրդի ու նախարարության ներկայացուցիչների միջև: Գյուղերի տարածքներին պատկանող արոտավայրերի զավթողական գործողությունների դեմ:
Հողը գյուղացուն է ու վերջ, ոչ ոք չի կարողանա գյուղացու ձեռքից խլել հողը, որը իր մաքուր ու անարատ կաթնամթերքով պահում է ոչ միայն այդ գյուղացուն, այլ մի ամբողջ երկիր:
Վստահեցնում եմ, գյուղացու համբերության բաժակը լցված է, և բախումերը անուսափելի են լինելու…
Խնդրանքով դիմում եմ Վրաստանի Գյուղատնտեսության նախարարությանը: Միտումնավոր մի’ տարեք ժողովրդին բախումների ձեր ներկայացուցիչների հետ: Ժողովուրդը լարված է, սրված, բորբոքված ու ժողովրդի գոյության պայքարը արդարացված է իր իսկ տառապանքով:
Նյութում տեղ գտած հեղինակի մտքերը չեն խմբագրվում և կարող են չհամընկնել NOR ռադիոյի տեսակետների հետ։