Նինոծմինդայում ճանապարհների կառուցման ընթացքում վնասվում են դիտահորերը:
Ազատության փողոցում և «Ծիծեռնակ» մանկապարտեզ տանող մասում, որտեղ իրականացվում են ճանապարհաշինական աշխատանքներ, կոյուղագծերի և ջրատարների դիտահորերը անմխիթար վիճակում են:
Ըստ այդ փողոցների բնակիչների, դիտահորերի փլուզման պատճառը ճանապարհի կառուցումն է, որի ընթացքում ծանր տեխնիկան կոտրել է դիտահորերը:
Այս խնդրի վերաբերյալ մենք կապվեցինք ջրամատակարարման ծառայության ղեկավար Արզուն Գորոյանի հետ, ով նշեց, որ ըստ օրենքի, նա, ով աշխատանքներ է իրականացնում և գույքը փչացնում է, դրա համար պատասխանատու է, սակայն մեր կազմակերպությունն իր հաշվից արդեն իրականացրել է վերանորոգման աշխատանքներ: Եվ այս իրավիճակը ոչ միայն Ազատության փողոցում է, այլև քաղաքի այլ մասերում, որտեղ իրականացվում են ճանապարհաշինական աշխատանքներ:
Հարկ է նշել, որ այդ տարածքներում ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնում են «Արալի» և «Ջավախավտոգզա» ընկերությունները:
Ո՞վ և ե՞րբ է վերանորոգելու վնասված դիտահորերը, «NOR »ռադիոն կլուսաբանի հետագա նյութերում: