Հունիսի 12 -ին Նինոծմինդայի շրջանում բնակիչների մասնակցությամբ անցկացրեցինք հարցում թե արդյո՞ք տեղյակ են, որ դիմակ չկրելու դեպքում կտուգանվեն եւ ի՞նչ կարծիք ունեն այդ մասին:
Բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղյակ ենք այդ մասին եւ բոլորիս պարտքն է հետեւել դիմակ կրելու օրենքին՝ հիմնականում փակ տարածքներում և մեքենանաների մեջ, քանի որ դա արվում է յուրաքանչյուրիս վիրուսից պաշտպանելու համար, ինչքան էլ դժվար լինի այդ ամենը, պետք է հաղթահարել:
Ավելի մանրամասն՝ աուդիոձայնագրությունում.
Դիմակ պարտադիր կրելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները այսօր խորհրդարանը ընդունելու է երրորդ ընթերցմամբ:
Ընթացակարգի համաձայն, օրինագծի հաստատումից հետո, փաստաթուղթը ստորագրության համար կուղարկվի Վրաստանի նախագահին, Սալոմե Զուրաբիշվիլիի ստորագրությունից հետո այն ուժի մեջ կմտնի:
Օրինագծում նշված է, որ համավարակի ժամանակ փակ հասարակական վայրերում դիմակ կրելու կարգը խախտելու դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 20 լարիով, իսկ առանց դիմակ անձին իր տարածք թողնելու համար, տարածքի սեփականատերը կտուգանվի 500 լարիով:
Միևնույն ժամանակ, փոփոխությունների համաձայն, հասարակական տրանսպորտով երթևեկելիս, դիմակ կրելու կարգը խախտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 20 լարիով, ինչպես նաև այդ կարգը վերաբերելու է տաքսիով երթևեկելուն: