Վրաստան-Թուրքիա մաքսային նոր անցակետն արդեն գործում է

Վրաստան-Թուրքիա մաքսային նոր անցակետն արդեն գործում է

Վրաստանը Թուրքիային կապող «Կարծախի» – «Չըլդըր Աքթաշ»սահմանային նոր անցակետն արդեն անցել է իր բնականոն աշխատանքին: Մաքսակետի բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ ս.թ. հոկտեմբերի 18-ին: Բացման արարողությանը ներկա էին Վրաստանի Ֆինանսների նախարար Նոդար Խադուրին, Թուրքիայի Առևտրի և մաքսային նախարար Ջենապ Աշչըն, Մշակույթի և տուրիզմի նախարար Յալչըն Թոփչուն, երկու երկրների բարձրաստիճան պաշտոնատար այլ անձիք:

Վրաստանի Եկամուտների ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, «Կարծախի»-ի մաքսակետի շինարարության համար ծախսվել է ավելի քան տասնմեկ ու կես միլիոն լարի: Մաքսային անցակետի բացման նպատակն է ապահովել անցորդների հարմարավետ և արագ սպասարկումը, «Սարփի» և «Վալե» մաքսակետերի ծանրաբեռնվածության թեթևացումը, օրեկան առնվազն 500-600 բեռնատար մեքենաների և10 հազար անցորդի սպասարկումը: Բացի այդ,նոր մաքսակետի բացումը խթան կհանդիսանա սահմանամերձ շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Թուրքական աղբյուրների համաձայն «Չըլդըր Աքթաշ» մաքսակետը իր մեծությամբ 3-րդն է Բուլղարիային կապող «Քափըքյուլե» և Իրանին կապող «Գյուրբուլաք» մաքսային անցակետերից հետո:
Ներկա պահին «Կարծախի» – «Չըլդըր Աքթաշ» մաքսային անցակետն աշխատում է առավոտյան ժամը 10:00-ից մինչև երեկոյան ժամը 18:00-ն:Ինչպես վրաց-թուրքական մյուս սահմանային անցակետերով, այստեղով ևս, վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի սահմանը կարող է հատել ոչ միայն միջազգային անձնագրով, այլ նաև՝ ինքնության նոր քարտով:
Էլմիրա Աբգարյան



Opinion, pooling and voting