Որտեղ պետք է պարտադիր կրել դիմակ

Որտեղ պետք է պարտադիր կրել դիմակ

Վրաստանի կառավարությունը կայացրել է որոշում, ըստ որի սահմանվել են վայրերը, որտեղ բժշկական դիմակ կրելը կլինի պարտադիր: Այս մասին հայտարարել է կառավարության վարչության ղեկավար Նաթիա Մեզրվիշվիլին:

«Խորհրդարանը հունիսի 12-ին ընդունել է օրենք բժշկական դիմակ կրելու վերաբերյալ: Որոշ վայրերում, մասնավորապես, հանրային փակ տարածքում և հասարակական տրանսպորտում: Նշված օրենքի հիման վրա, Վրաստանի կառավարությունը կայացրել է որոշում, որը մանրամասն սահմանում է բժշկական դիմակ կրելու կարգը, այն հանրային փակ տարածքները, որտեղ բժշկական դիմակ կրելը պարտադիր է ինչպես քաղաքացիների, այնպես էլ՝ հաստատության աշխատակիցների համար»,- հայտարարել է Նաթիա Մեզվրիշվիլին:

Նրա խոսքով, որոշ խմբի և կատեգորիայի մարդկանց համար, նրանց առողջական վիճակից և տարիքից ելնելով, սահմանվել են բացառություններ: Մասնավորապես, այդ մարդիկ բժշկական դիմակ չկրելու դեպքում չեն տուգանվի:

«Բժշկական դիմակ պարտադիր կլինի կրել. Հանրային և մասնավոր հաստատությունների ընդունարանում, հանրային և մասնավոր հաստատություններում անցկացված հանդիպումներին, որտեղ անհնար է պաշտպանել երկու մետր հեռավորությունը: Օրինակ, եթե միջգերատեսչական հանձնաժողովի նիստին անհնար կլինի պաշտպանել երկու մետր սոցիալական հեռավորություն, այստեղ պարտադիր կլինի կրել դիմակ: Հանդիպմանը, զեկուցող անձը կարող է միայն զեկույց ներկայացնելիս չկրել դիմակ: Պարտադիր կլինի բժշկական դիմակ կրել նաև հասարակական տրանսպորտում, տաքսիում, մետրոյում, երթուղայինում, ավտոբուսում, վերելակներում և առևտրի կետերում: Սրանք ևս բարձր ռիսկ պարունակող փակ տարածքներ են: Պարտադիր է բժշկական դիմակ կրել գեղեցկության սրահներում և էսթետիկ բժշկության կենտրոններում, կրթական, մասնագիտական և բարձրագույն հաստատություններում»,- հայտարարել է Նաթիա Մեզվրիշվիլին:

Բացի այդ, բժշկական դիմակ կրելը պարտադիր չի լինի մինչև 6 տարեկան երեխաների, սահմանափակ ունակություններով և առողջական որոշ խնդիրներ ունեցող անձանց համար:

1tv.ge