
Ծալկայի մունիցիպալիտետի Օզնի գյուղի լեռան վրա տեղադրվեց հինգ մետր բարձրությամբ խաչ:
Խաչը կանգնեցվել է Օզնի գյուղի զավակ Մոլոտ Մանուկյանի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ, որն ապրում է Ռուսաստանում:
Օզնի գյուղի բնակիչ Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ աշխատանքը կազմակերպել է Արմեն Մանուկյանը և ֆինանսավորվել է Մոլոտ Մանուկյանի կողմից: Խաչը տեղադրված է լեռան վրա, ապահովված է էլեկտրականություն: Գիշերները խաչը պիտի լուսավորվի:
Արմեն Հովհաննիսյանը հավելեց, որ մի շարք բարեգործական աշխատանքներ են իրականացվում գյուղում հովանավորների կողմից: Եվ մոտ ժամանակներս Մոլոտ Մանուկյանի կողմից նախատեսվում է ևս մեկ բարեգործական միջոցառում, որի մասին կհաղորդի «NOR» ռադիոն:
Գյուղացիները շնորհակալություն հայտնեցին հովանավորներին ՝ լավ աշխատանքի և գյուղին ցուցաբերած մեծ ուշադրության համար:
Լուսանկարները տրամադրել է Օզնի գյուղի բնակիչը:
աս