
Գլխավոր լուսանկարը վերցված է NOR -ի արխիվից
«Եվրատեսիլ 2021» երգի մրցույթը կանցկացվի մայիսին: Եվրատեսիլի անցկացման նորացված ամսաթվի մասին տեղեկությունը հրապարակվել է մրցույթի պաշտոնական կայքէջում:
Եվրոպայի հեռարձակողների միության և տարբեր հեռարձակողների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Եվրատեսիլի կիսաեզրափակիչները կանցկացվեն մայիսի 18-ին և 20-ին, իսկ եզրափակիչը եթեր կհեռարձակվի մայիսի 21-ին:
Եվրատեսիլ երգի մրցույթը կանցկացվի Ռոտերդամում:
2020 թվականի Եվրատեսիլը չեղարկվել էր համավարակի պատճառով: 1tv.ge