
Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվությամբ՝ հունիսի 15-19-ին երկրի որոշ շրջաններում, չնայած բարձր ջերմաստիճանին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը արևմտյան Վրաստանում կկազմի +28, +33 աստիճան, իսկ արևելյան Վրաստանում՝ +31,+36 աստիճան: Մայրաքաղաք Թբիլիսիում երեկոյան և գիշերային ժամերին սպասվում է անձրև: Օդի ջերմաստիճանը կկազմի +33, +35 աստիճան: aliq.ge