Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարավանի գյուղի բնակիչները դիմել են «NOR» ռադիո ՝ արոտավայրերի խնդիրը լուսաբանելու համար:
Բնակիչների խոսքով ՝ նրանք ունեն մոտ 150-160 հա արոտավայր, որն օգտագործվում էր Փարավանի գյուղի բնակիչների կողմից, բայց մի քանի օր առաջ քոչվորները գրավեցին այս տարածքը: Բնակիչները այլևս չեն կարող օգտագործել այս հողը, իսկ գյուղում սա միակ արոտավայրն է: Փարավանի գյուղի բնակիչները զբաղվում են անասնապահությամբ: Բնակիչներիից մեկի խոսքով ՝ տեղական ղեկավարությունը տեղյակ է այս խնդրին, բայց մինչ օրս որևէ արձագանք չի եղել:
Մենք կապվեցինք գյուղի լիազոր Մասիս Աղայանի հետ, ով պատասխանեց, որ իրենք տեղյակ են խնդրի մասին, և որ այդ հարցը արդեն լուծված է:
«Նրանք, ովքեր եկել են և գրավել արոտավայրերը, այնտեղ մնացել են միայն մեկ գիշեր: Սեփականատերը, որը քոչվորներին տալիս էր այս տարածքում ոչխարները արածելու իրավունք, թույլտվություն ուներ 43 հա տարածքի համար: Այն բանից հետո, երբ քոչվորներին ասացին, որ այս տարածքը պատկանում է գյուղին, նրանք հասկացան ամեն ինչ և առավոտյան հեռացան: Բնակիչները իրենց տարածքում ազատ կարող են արածեցնել իրենց անասուններն , քանի որ գյուղացիների համար ապրուստի միակ աղբյուրը անասուններն են: Հասկանալի է, որ եթե մոտ 2000 ոչխարի թույլ տրվեր արոտավայրում արածեցնել, ապա գյուղացիները կմնային առանց արոտավայրերի », – ասում է քաղաքապետարանի լիազոր Մասիս Աղայանը: