Հունիսի 15-ին Սաթխա գյուղի բնակիչները բողոքում էին Նինոծմինդայի քաղաքապետարանում, գյուղում խմելու ջրի բացակայությունից:
«Չնայած այն բանին, որ երեք տարի առաջ անցկացվեց ջրամատակարարման նոր գիծ և ծախսվեց 360,000 լարի, այնուամենայնիվ , ավելի քան 30 ընտանիք խմելու ջուր չունի: Գյուղում քաղաքապետի ներկայացուցիչը չի պատասխանում հեռախոսազանգերին, քաղաքապետարանում նույնպես որևէ կոնկրետ պատասխան չստացանք» :
Մենք ապրում ենք անապատում, սպասում ենք անձրևի, այն հույսով, որ ջուր կլինի, բայց դա նույնպես չի օգնում: Երկու տարի սպասում էինք, որ այս խնդիրը կգտնի իր լուծումը, բայց անօգուտ: «Ջուր կրելու համար պլաստիկ բակ եմ գնել 250 լարիով, բայց բակը չծառայեց նույնիսկ մի քանի ամիս: Եթե մեր խնդիրը չկարգավորվի, մենք կփակենք բոլոր ճանապարհները », – ասում են Սաթխա գյուղի բնակիչները:
Քաղաքապետ Անիվարդ Մոսոյանի խոսքով , Սաթխա գյուղում ջրի բացակայության խնդիրը կլուծվի մոտ ապագայում, քանի որ «Աջակցություն գյուղին» ծրագրով նախատեսված գումարը ուղղված է այս հատվածում ջրամատակարարման գծի վերականգնման համար : Եվ մի քանի օրից աշխատանքը կսկսվի:
Հիշեցնենք, որ «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում Սաթխա գյուղի համար տրամադրվել է 20,000 լարի:
Լրացուցիչ մանրամասները աուդիո նյութում: