Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհի վրա գտնվող անտառը մասամբ մաքրվեց

Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհի վրա գտնվող անտառը մասամբ մաքրվեց

Հունիսի 14-ին «ՊԻՏԱ» երիտասարդական կենտրոնի ակտիվիստները մաքրեցին Խոջաբեկի անտառը:

Ակտիվիստները մի քանի տարի անընդմեջ փորձում են մաքրել այս անտառի աղբը: Անտառը մոտ է քաղաքին, մարդիկ գնում են այնտեղ ՝ անցկացնելու իրենց հանգիստը, կազմակերպում են խնջույք: Ակտիվիստները մաքրեցին անտառի մի փոքր մասը:

«Մենք չենք կարող մաքրել այս ամբողջ աղբը միայն մեր սեփական ջանքերով, քանի որ անտառում կան վայրեր, որտեղ աղբը շատ է, մեզ անհրաժեշտ է տեխնիկայի օգնություն», – ասում է Երիտասարդական կենտրոնի համակարգող Իրինա Ղարսլյանը: Ակտիվիստները հաճախ են անցկացնում նման գործողություններ:

Ակտիվիստները հավաքել են մոտ 11 պարկ աղբ:

Հիշեցնենք, որ NOR ռադիոկայանը բազմիցս անդրադարձել է անտառի աղտոտմանը, որը գտնվում է Նինոծմինդա-Ախալքալաք ճանապարհին:

Այս տարածքը արդեն մի քանի անգամ մաքրվել է աղբից: Մարդիկ, փոխանակ խնայեն շրջակա միջավայրը, նույնիսկ իրենց հետևից աղբը չեն հավաքում:

Լուսանկարները տրամադրել է Իրինա Ղարսլյանը



Opinion, pooling and voting