Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու վերաբերյալ միջնորդությանը կողմ քվեարկեց 87 պատգամավոր

Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու վերաբերյալ միջնորդությանը կողմ քվեարկեց 87 պատգամավոր

Ազգային ժողովի նախասրահում ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու թույլտվություն տալու՝ գլխավոր դատախազի միջնորդության հարցով պատգամավորների փակ գաղտնի քվեարկությունը:

Գագիկ Ծառուկյանին ազատազրկելու վերաբերյալ միջնորդությանը կողմ քվեարկեց 87 պատգամավոր, դեմ ոչ ոք չի եղել:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցությունները հայտարարել էին, որ իրենք չեն մասնակցում այդ քվեարկությանը:

Ավելի վաղ պատգամավորները 87 կողմ ձայներով կողմ էին քվեարկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գլխավոր դատախազի միջնորդությանը:

news.am