Վրաստանից Գերմանիա ժամանած ուղևորների համար չի լինելու կարանտինի անհրաժեշտություն,- այս մասին այսօր հանդիպման ժամանակ զրուցել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և Վրաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանը: Այդ զրույցը 2020 թվականի հունիսի 15-ին Վրաստանի ևԳերմանիայի դաշնային հանրապետության արտգործնախարարների միջև կայացած զրույցի թեմատիկ շարունակությունն էր:
Ըստ նախարարության, հաշվի առնելով «Կովիդ 19»-ի համավարակի հանդեպ գոյություն ունեցող դրական դիրքորոշումը, Վրաստանը ընդգրկված չէ Ռոբերտ Կոխի ինստիտուտի կողմից հրապարակված այն երկրների ցուցակում, որոնք համարվում են ռիսկային և այդ երկրներից Գերմանիա ժամանած քաղաքացիները ենթարկվելու են պարտադիր կարանտին տեղափոխմանը:
Ըստ նրանց, նախարարի և դեսպանի միջև հանդիպման հիմնական նպատակը եղել է վրացական կողմին տեղեկատվություն տրամադրել ընդունված նոր կարանտինային շրջանակի որոշման վերաբերյալ: 1tv.ge