Չի պահպանվում ճանապարհաշինության կանոնները. Տեսանյութ

Չի պահպանվում  ճանապարհաշինության կանոնները. Տեսանյութ

Ճանապարհաշինարարների անփութության պատճառով բազում մեքենաներ են վնասվում, ինչպես նաև վարորդներն են ընկնում քաշքշուքի մեջ:

Երեկ Նինոծմինդա քաղաքի Ազատության փողոցի վերջնահատվածում` դեպի Բավրա տանող ճանապարհին, որտեղ ոչ աշխատակիցներ կային որ զգուշացնեին, ոչ զգուշացնող ժապավեն կար, ոչ էլ անցնելու հնարավորություն, տեղի ունեցավ պատահար: Նախ մեր դիմաց հայտնված մեքենան նույնպես հնարավորություն չունենալով հետ գնալ, ստիպված կիպ անցան իրար կողքով, ինչի պատճառով մեր մեքենայի անիվը ծակվեց ճանապարհի աջակողյան դուրս ցցված երկաթյա ձողերից:
Մինչ հասցրեցինք անվադողը վերանորոգել, հետ դարձի ճամփին մի այլ պատահար տեղի ունեցավ, որի տեսագրությունը ստորեւ ներկայացնում եմ ձեր տրամադրությանը.

Ուզում եմ հարց հղել պատասխանատուներին. ո՞վքեր են պատասխանատու ճանապարհի այդ բարձիթողի վիճակի համար, ի՞նչու չի պահպանվում ճանապարհաշինության կանոնները:

Նյութի հեղինակ՝ Նազելի Նաիրի

Նյութում տեղ գտած հեղինակի մտքերը չեն խմբագրվում և կարող են չհամընկնել NOR ռադիոյի տեսակետների հետ։