NOR ռադիոն բազմիցս անդրադարձել է, որ Թորիայում ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում:
Օրերս այցելելով Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղ բնակիչները կրկին բողոք հայտնեցին ճանապարհների անանցանելի վիճակի համար:
Ինչպես Հեշտիայից դեպի Թորիա տանող կենտրոնական ճանապարհը ունի վերանորոգման կարիք, այնպես էլ գյուղամիջի կենտրոնական փողոցը:
Բնակիչները նշեցին. «Այստեղ էլ գյուղ գոյություն ունի որտեղ մարդիկ են ապրում, մենք էլ ենք ուզում բարվոք ճանապարհով երթեւեկել: Մեքենաները ամբողջովին ջարդվում եւ շարքից դուրս են գալիս մինչեւ հասնում ենք տեղ: Հասկանում ենք որ ասֆալտապատել հնարավոր չէ, բայց գոնե ճանապարհը մի փոքր ավազապատվեր կամ հարթեցվեր որպեսզի հնարավոր լիներ հանգիստ երթեւեկել»:
Ավելի մանրամասն՝ աուդիոձայնագրությունում.