Զենք կտան ոչ բոլորին

Զենք կտան ոչ բոլորին

Վրաստանում ընդունվել է հրազենային զենք ձեռք բերելու նոր կանոնակարգ, որի համաձայն ամրացվում է վերահսկողությունը զենք ձեռք բերել ցանկացողների նկատմամբ:

Նոր կանոնակարգի համաձայն` զենք կարող են ունենալ 18 տարին լրացած անձինք, ովքեր չեն տառապում հոգեկան հիվանդություններով, չունեն ֆիզիկական թերություններ, սիստեմատիկ կերպով չեն խանգարում հասարակական կարգը, քրոնիկական հարբեցողներ, թմրամոլներ չեն, դեղամիջոցներ չեն չարաշահում, ինչպես նաև չունեն դատվածություն ու չեն գտնվում հետաքննության տակ:

Ինչպես նաև` զենք ձեռք բերելու արտոնագիր կտրվի միայն այն անձանց, ովքեր կհանձնեն հատուկ քննություն` հրազենի, գազային ատրճանակի, սպորտային զենքի և որսորդական հրացանի տիրապետման տեսանկյունից:

Էդիտա Բադասյան



Opinion, pooling and voting