
Բաթումիում ավտովթարի հետևանքով զոհվել է 6-ամյա աղջիկ:
Երեխային ավտոմեքենան վրաերթի է ենթարկել այն պահին, երբ նա իր հոր և եղբոր հետ անցնում էր փողոցը:
Դեպքի վայր ժամանած շտապ օգնության բրիգադը երեխային հայտնաբերել է մահացած:
Ներքին գործերի նախարարությունը տեղի ունեցած փաստով հետաքննություն է սկսել Վրաստանի ՔՕ-ի 276-րդ հոդվածի 6-րդ մասով, որը նկատի ունի տրանսպորտի շահագործման կարգի խախտում, որին հետևել է մահ:1tv.ge