Վրաստանում մարդու իրավունքները կպաշտպանվեն ավելի արագ

Վրաստանում մարդու իրավունքները կպաշտպանվեն ավելի արագ

Այսօր առաջին անգամ գործեց Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի հեռախոսային թեժ գիծը – 1481: Այն կաշխատի ամեն օր. օրական 24 ժամվա ընթացքում կընդունվի տեղեկատվություն քաղաքացիներից` մարդկանց իրավունքների հնարավոր խախտումների մասին:

Սա Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակի պիլոտային ծրագիրն է, որը առաջարկում է քաղաքացիներին ավելի ճկուն և արդյունավետ հաղորդակցության մեխանիզմ: Ցանկացած մարդ, ով ենթարկվում է կտտանքների, կոպիտ վերաբերմունքի, անարգանքի, եթե նրա կյանքին վտանգ է սպառնում, ենթարկվում է անօրինական կալանքի, կամ էլ նրա ազատությունը սահմանափակվել է, ինչպես նաև նրանք, ովքեր ենթարկվում են ընտանեկան բռնության, – կարող են զանգահարել այդ թեժ գծին:

Նրանից հետո` ինչ տեղեկատվությունը կընդունվի ու կվերամշակվի, Վրաստանի Ժողովրդական պաշտպանի գրասենյակին կից արձագանքման խումբը` անհետաձգելի դեպքերում կմեկնի պատահարի վայր: Նախնական փուլում` այս խումբը կաշխատի միայն Թբիլիսիի տարածքում:http://jnews.ge/

Էդիտա Բադասյան



Opinion, pooling and voting