
Նախկինում NOR ռադիոն անդրադարձել էր այն խնդրին, որ Պուշկին փողոցի կոյուղագիծը խցնավել էր:
Հունիսի 18 -ին ջրամատակարարող ընկերության աշխատակիցները մաքրեցին խցանված կոյուղագիծը:
Ջրամատակարարող ընկերության աշխատակցի խոսքով, կոյուղագծի դիտահորի պատերը քանդված է, այդ պատճառով անձրեւաջրերի հետ ավազը լցվում է կոյուղագծի մեջ եւ խցանվում է: