Թեստ չհանձնած զբոսաշրջիկներին կթեստավորեն օդանավակայանում

Թեստ չհանձնած զբոսաշրջիկներին կթեստավորեն օդանավակայանում

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով՝ Վրաստան մուտք գործող զբոսաշրջիկները պետք է ունենան կորոնավիրուսի համար հանձնած թեստի պատասխանը: Եթե այցելուն չի ուենա PCR թեստի արդյունք, ապա նրան կթեստավորեն օդանավակայանում:

Հարցին, թե ո՞վ է հոգալու թեստի վճարը, զբոսաշրջիկը, թե պետությունն ինքը՝ առողջապահության նախարարն ասել է, որ հարցը դեռ ճշտվում է և որ դա երկրների միջև բանակցությունների արդյունքում պարզ կդառնա։

«Մեր առաջին պահանջն այն է, որ զբոսաշրջիկը ունենա վավեր PCR թեստի պատասխանով փաստաթուղթ, որը կփաստի, որ նա չունի կորոնավիրուս: Զբոսաշրջիկները, որոնք իրենց հետ ունենա այդ փաստաթուղթը, կթեստավորվեն տեղում՝ օդանավակայանում: Մենք նաև բանակցություններ ենք վարում հյուրանոցների հետ, որպեսզի զբոսաշրջիկների մեծ ներհոսքի դեպքում զբոսաշրջիկներին տեղավորենք հյուրանոցներում և այնտեղ  սպասեն PCR թեստի պատասխաններին», — ասել է Տիկարաձեն: aliq.ge