
Կան բազմաթիվ խնդիրներ, որոնք հուզում են Մեծ Խանչալի գյուղի բնակիչներին:
«Գյուղատնտեսական հողերը գրեթե կիսով չափ օգտագործվում են բնակիչների կողմից, որոնց օգտագործման համար բնակիչները չունեն սեփականության վկայականներ: Արոտավայրերի խնդիրը ինչ-որ չափով լուծվել է»,- նշում են Մեծ Խանչալիի բնակիչները:
Ոչ պակաս կարևոր է նաև ջրամատակարարման խնդիրը, որը ամռան ամիսներին ավելի է սրանում: Գյուղում հրատապ խնդիրներից է նաև ճանապարհների անմխիթար վիճակը:
Ինչպես նշում են բնակիչները, առկա դժվարին սոցիալական պայմաններում, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումները ավելի են բարդացնում իրավիճակը:
Բնակիչները չեն կարողանում գնալ արտագնա աշխատանքի, մնացել են տանը և չգիտեն ինչով զբաղվել: Ստեղծված իրավիճակում բնակիչների կյանքը իր հերթին բարդացնում են նաև սննդամթերքի բարձր գները, որոնք օրեցօր աճում են:
Մանրամասները լսեք նյութում.