Նինոծմինդա քաղաքի Ռուսթավելի փողոցի կոյուղու դիտահորը գտնվում է անմխիթար վիճակում:
Ռուսթավելի փողոցի բնակիչների խոսքով, դիտահորը բավականին երկար ժամանակ է նման վիճակում է, չնայած որ երկու անգամ արդեն այն վերանորոգվել է:
Դիտահորը գտնվում է Ռուսթավելի և մի քանի այլ փողոցների միացման բանուկ հատվածում, որտեղով երթևեկում են ինչպես թեթև մարդատար, այնպես էլ խոշոր բեռնատար մեքենաները, ինչի հետևանքով դիտահորը շարքից դուրս է գալիս:
Բնակիչները նշում են, որ այս փողոցում դիտահորը սխալ տեղում է տեղադրված և կառուցապատման աշխատանքները կատարվել են անորակ կերպով: Անձրևաջրերը ավազի հետ խառնված լցվում են դիտահորի մեջ և առաջացնում խցանում, որի արդյունքում կոյուղաջրերը լցվում են փողոց և գարշահոտ տարածում շրջակայքում: Եթե իրավիճակը մնա նույն կերպ, հնարավոր է դիտահորը ամբողջությամբ փլվի և մարդիկ կամ մեքենաները անուշադրության դեպքում հայտնվեն փոսի մեջ:
Խնդրի լուծման նպատակով, մենք դիմեցինք Նինոծմինդայի Ջրամատակարարող ընկերության ղեկավար Արզուն Գորոյանին: Վերջինիս խոսքով, պատվիրել են դիտահորի թվով 7 կափարիչ, որոնց անհրաժեշտությունը խիստ հրատապ է, իսկ թե ինչ է լինելու մյուսների դիտահորների վիճակը, դեռևս պարզ չէ:
Ընդհանուր առմամբ Նինոծմինդա քաղաքի կոյուղու դիտահորները գտնվում են անմխիթար վիճակում, որին NOR ռադիոն բազմիցս անդրադարձել է իր նյութերում:
Մանրամասները լսեք նյութում.