Four prodaction. Նոր նախագծի ստեղծողները 4 երիտասարդ են, որոնք ծնված օրվանից ապրում են Ջավախքում, և ինչպես իրենք են ասում՝ կարծրատիպեր չունեն:
Տղաներն ասում են՝ աննախադեպ նախագիծ են սկսել: Նրանք փորձում են ասելիքը տեղ հասցնել հումորի տեսքով՝ համեմելով Ջավախքի խոսվածքով: Երիտասարդներին միավորած հիմնական նպատակներից մեկը Ջավախքյան միջավայրում գոյություն ունեցող արատավոր երևույթների վրա ազդելն է ու տարիներ շարունակ ձևավորված տարատեսակ կարծրատիպեր կոտրելը:
Four prodaction-ի ձևաչափը կարճատև տեսանյութերն են։ Four stand up առաջին տեսանյութն արդեն պատրաստ է. տղաները անդրադառնում են այն հարցին, թե ինչով է հայտնի ջավախքցին՝ հյուրասիրությամբ, ուժեղությամբ (և ոչ թե կռվարարությամբ, ինչպես ընդունված է կարծել), քարթոլով, Ջավախքի բրենդ հանդիսացող բարբառով և այլն:
Լուսնակարը՝ Four prodaction-ի ֆեյսբուքյան էջից:
https://www.aliq.ge/
www.aliq.ge