
Երևանի դատարանը չի բավարարել ընդիմադիր պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի ձերբակալության մասին միջնորդությունը: Այս մասին լրատվությունը տարածում է հայկական մամուլը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ և գործարար Ծառուկյանը մեղադրվել է 2017 թվականի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառելու մեջ: Անձամբ Ծառուկյանը հայտարարում է, որ իր հանդեպ հարուցված գործը կեղծիք է և կրում է քաղաքական դրդապատճառ:
Հիշեցնենք, Հայաստանի ազգային ժողովը, Գագիկ Ծառուկյանի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է հունիսի 16-ին: