
Ախալցիխեն Նիջգորիին միացնող կենտրոնական ճանապարհին ժայռից մեծ քարեր են թափվել։ Այդ պատճառով երթևեկությունը որոշ ժամանակ տվյալ ճանապարհին սահմանափակ էր, մեքենաները ստիպված կանգ էին առնում և սպասում:
Տեղացիների խոսքերով, ժայռից հաճախ են պոկվում հսկա քարեր և ընկնում ճանապարհին:
Արգելափակված ճանապարհը կմաքրի «Ջավախավտոգզա» ընկերությունը: Ըստ ընկերության պատասխանատու Նոդար Ինասարիձեի, իրենց մեքենաներն արդեն տեղում են, և իրավիճակը գնահատելուց հետո կսկսեն մաքրման աշխատանքները: