
Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Սան-Սեբաստիան քաղաքի «Անոետա» ստադիոնում հյուրընկալվել էր «Ռեալ Սոսյեդադին»:
Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 50-րդ րոպեին թիմի ավագ, իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի իրացրած 11 մետրանոցի ու 70-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի խփած գոլի շնորհիվ հաղթանակ տարավ 2:1 հաշվով և հավասարվեց առաջատար «Բարսելոնային»: «Ռեալ Սոսյեդադի» միակ գոլը 83-րդ րոպեին խփեց իսպանացի կիսապաշտպան Միկել Մերինոն:
Լա Լիգայի 30-րդ տուրից հետո «Բարսելոնան» ու «Ռեալը» 65-ական միավորով կիսում են մրցաշարային աղյուսակի առաջին 2 տեղերը: «Ռեալ Սոսյեդադը» ունի 47 միավոր և 6-րդ տեղում է: sport.news.am